Մերի Մնջոյանն ու Սոնան ելույթ կունենան Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում. մեկնաբանությունները թողնում եմ ձեզ


22:54 , 1 ապրիլ, 2013

Հայաստանի ձայնին չէի հետևում, բայց իմացա, որ հաղթողի և ժյուրիի անդամ Արտոի միջև հեռակա լեզվակռիվ է եղել։ Մասնավորապես, Արտոն ասել էր, որ Մերի Մնջոյանը վաղ թե ուշ ռեստորանում է երգելու, իսկ Մերին պատասխանել, թե դեռ կտեսնենք` ով ռեստորանում կերգի, ով մեծ բեմերում։ 

Նոր մեքենայում ռադիոյով գովազդ լսեցի. ապրիլի վեցին Մերին ու Սոնան երգելու են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։