YERE1. Հումորի կծիկ


22:26 , 1 ապրիլ, 2013

Նախաբանի փոխարեն հանկարծակի այս ոտանավորը ծնվեց :)2010 թ.-ի ապրիլի 1-ի հումորային ու վարկանշային հաղորդման կերպարային և անլուրջ հարցազրույցս ծիծաղով «վայելիր»:

 

YERE1 ասելիս Վիպոյաններին եմ դիմում,

Մի տուն եմ ուզում Հյուսիսային պողոտայում:

Շահեն ջանՇահենդու դարդ մի անի,

Ես տնփեսա չեմ գա ու նստի դիվանիդ:

Աղջկադ տուր ինձմի դարդից պրծի,

Թե չէ խեղճ կինդ ծանր կտանի,

Դարդ ու դարմանից ԱԺ-ն կփակի,

Տնտեսագիտական ճգնաժամը սաղիս կսպանի:

Սյուզիի դիզած կանաչ փողերդ 

Օգնության չեն գա ինֆարկտի պահին:

ՀապետՆահապետԼորիսթե Վարսիկ,

YERE1 ասելիս էլի ես կասեմհումորի կծիկ :)

 

 

Արմեն ՊետրոսյանՇահեն ՎիպոյանՀապետ 

 

-Շահեն ՎիպոյանՊուզոյանների աղջկա հետ Ձեր տղայի ամուսնությունից Դո՞ւք շահեցիքթե՞ նա:

- Միանշանակ Վիպոյանների ընտանիքը. ինչքան իրա գործերը լավ ա, էնքան մենք նախանձելու տեղ ունենք, էդքան մեր կյանքն ավելի հետաքրքիր կլինի:

Տնտեսագիտական ճգնաժամըինչպես Դուք եք ասումվերջապես ԱԺ-ում ավարտվե՞ց:

- Չի կարող կյանքում տնտեսական ճգնաժամն ազդի Վիպոյանների ընտանիքի վրա, որովհետև Վիպոյանների ընտանիքը էնքան փող ունի, որ կարող ա առնի սաղ Հայաստանը, Վրաստանը ու մասամբ Ադրբեջանը:

 

 

 

Դպրոցում դեռ աշխատելո՞ւ եք որպես փոխարինողորպեսզի կասը լցնեք:

- Մե՞նք... Անհնար բան եք ասում: Եթե աշխատեն, ուրեմն` կա´մ կլինի Մոնիկան, կա´մ Ձուկիկը:

Փողի մասին չի՞ մտածում Վիպոյանը:

- Զաթի Վիպոյանը մենակ փողի մասին ա մտածում: Գրադացիան ըսենց ա` փողը, երեխեքը, ու նոր մնացածը:

Վիպոյանի օրվա գրաֆիկը բա ե՞րբ եք փոխելուէդ մարդն ամբողջ օրը «աշխատում է»:

- Ինքը սովոր ա տենց աշխատելուն: Տենց աշխատելը հեշտ ա, իրա ֆունկցիան խոսելն ա:

Լուծեցի՞քի վերջոհինգ տարեկան «քֆուրչի» երեխայի հարցը© էդքան կարևո՞ր էր:

- Հա, ինքը լավ սովորում ա, եթե ձեր ամսագրին պետք լինի, կարող եք տպագրել` «Հատուկ ուշունցներ` Շահենչիկից»:

 

 

Մարինե ՀովսեփյանՎիպոյանի կինըՁուկիկ տատիկը 

 

Սիրված դերասանուհին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնիմեներգչուհի է,  նաև աշխատում է Կոնսերվատորիայում: Երգում է եկեղեցում,«Ծաղկազարդ» երգչախմբի անդամ   է: «Փողոցում ով տեսնում է, գոռում է` Ձուկիկ:Մի պահ ուզում եմ շրջվել, ասել` կներեք, էլի, ես   Ձուկիկը չեմ»,- իսկապեսնեղսրտում է տիկին Հովսեփյանը:

Ձեր գործերը ո՞նց ենի՞նչ օրենք եք դրել քննարկման:

- Վայ, մեռնեմ Շահենիս ջանին. գիտե՞ք, չեմ հիշում, ամեն օր մի նորություն է լինում, Շահենս էնքան մեծ ֆանտազիա ունի:

 

 

Վիպոյանը կանանց մեկամսյակի կապակցությամբ Ձեզ ի՞նչ է նվիրել:

- Շահենս ինձ էնքան բան է նվիրել` առանձնատուն, մեքենա, ոսկեղեն...

Բա Դո՞ւք իրեն ինչ նվիրեցիք տղամարդկանց տոնին:

- Մի հատ շատ սիրուն տանկ եմ նվիրել Շահենիս:

ՎերջըՎարսիկը ե՞րբ է ձեր սրտով լինելու:

- Վա՜յ, դե որ արդեն պսակվել են, մեջտեղն էլ երեխա կա, ո՞նց կարամ դժբախտացնեմ էդ երեխեքին:

 

Արմենուհի ՍուքիասյանՍյուզիՎիպոյանի քարտուղարուհի 

 

Սովորում է թատերական ինստիտուտի դրամատիկական կինոյի դերասանականբաժնում, նկարահանվում է նաև «Արմենիա» հեռուստաընկերության«Դիմակահանդես» սերիալում: Սիրում է երգել, շուտով կլինի նրա տեսահոլովակիպրեմիերան, վարում է նաև «Աստղային   կանայք» հաղորդաշարը:

 

 

Սյուզի ջանհեշտ էհա՞Վիպոյանից փող «կպցնելը»:

- Ճիշտն ասած, ինձ համար` հա, ուրիշ մեկի դեպքում` չգիտեմ...Դե, ինքը մի քիչ տգետ կերպար է, պակասն էլ իմ կերպարը չի:

Քարտուղարուհու կերպարըի վերջոլավ մարսել եսԱսում ենառօրյայում էլ այս   կերպարում եսչես կարողանում այդ կերպարից դուրս գալ:

- Մարսել եմ. մինչև թատերական ընդունվելը աշխատել եմ պետական կազմակերպությունում` որպես արխիվի պետ, նույն կարգավիճակն է, ինչ այստեղ:

Ամեն ինչ պիտի հասցնեմ, պունկտուալ լինեմ, սա առօրյաս է, ինչը նաև կերպարիս հետ է համընկնում: Դերասան եմ, պիտի սիրեմ իմ կերպարը, որ լավ խաղամ :)

 

Վահագն ՍտեփանյանՎիպոյանի տղան` Արթուրիկը 

 

ՎերջըՎիպոյանի հետ ձեր ջուրը մի առվով ե՞րբ է գնալու:

- Մեր ջուրը ավելի լավ ա գնում, քան Մոնիկայինը: Մեկ-մեկ գժտվում ենք, բայց մաման սաղ գործերս դզում ա:

Վերջին պահանջդ Վիպոյանից ո՞րն է լինելու:

- Փող տպելու ապարատը:

 

 

Շողեր ՍմբատյանՎիպոյանի աղջիկը` Մոնիկան 

Աշխատում է Կամերային երաժշտական թատրոնումնաև ուժերը փորձում ռեժիսուրայի  ասպարեզումԱվարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը:

 

Վերջապես Վիպոյան պապան հասկացա՞վթե ինչ է տնտեսական ճգնաժամը:

- Երևի հասկացել է, չնայած դա իրան չի էլ սպառնում, բա տենց բան կլինի՞ իր հետ:

 

 

Չե՞ս հոգնել Վարսիկին կաշառելուց:

- Ես Վարսիկին կաշառել եմ ու կաշառելու եմ ինչքան երևակայությունս ների:

Չե՞ս կարծումոր տղաներից պետք է ձեռք քաշեսթե չէմեղք ենհայրդ էլ տղա չի   թողնիբոլորի գլուխը կուտի:

- Չեմ կարծում. ձեռ չեմ քաշի, սյուռ է համ էլ այդպես:

 

Ախպորդ հետ ե՞րբ եք յոլա գնալու:

- Չենք գնալու, էդպիսի բան անհնար է:

Բա վերջըե՞րբ ես ամուսնանալու:

- Էդ պապան պիտի թողնի, դե, գիտեք:

Գրիգոր ԴանիելյանԱրսենՆատաշայի ամուսինը:

Գրիգորն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը`  տնտեսագետ-էկոլոգ էՈՒՀԱ-ից հետո որոշել է ընտրել հումորի ժանրը:

 Ինչպե՞ս եղավոր սեռական կողմնորոշումդ փոխեցիր ու չտարար-չբերեցիր`ռուս կին առար:

- Դե, բարդ կերպար էր, փոխեցինք, որովհետև մարդիկ ինչքան էլ սիրեին, երեխաներին չես կարող բացատրել, թե ի՞նչ է դա: Արսենի կյանքում մի լավ բան տեղի ունեցավ` վերջն ամուսնացավ:

Գո՞հ եսոր ամուսնացար:

- Հա, ես գոհ եմ, կինս գոհ չի, խանդում է:

Նատաշան կսովորի՞ տոլման բորշչի հետ չխառնել:

- Ի՞նչ ասեմ, խելոք աղջիկ է, բայց կարող է մի օր ճամպրուկը հավաքի գնա էդ տնից. չեմ կարող ասել:

 

 

 

 

Հումորիկներ YERE1-ից 

Շահեն Վիպոյան- Յա¯, Վիպոյաննե՞ր, բարլուս, ո՞նց եք, ի՞նչ կա: Էսօր ինձ Աժ-ում հետաքրքիր ինֆորմացիա տվեցին: Աշխարհում տնտեսագիտական ճգնաժամ ա:

Մոնիկա- Պա, համաշխարհային տնտեսական ճգնաժամ:

Վիպոյան- Հլը սրան նայի, հեսա որ սենց տվել եմ, կծեփռտվես էն կոմերը: Մի խոսքով, կրիդիս ա, էդ էն ա, Մոնիկա, որ դու քո հեռախոսը լիցքավորելու ես ոչ թե օրը մի յաշիկ լիցքավորման քարտով, այլ կես յաշիկ£ Արթուրիկը ավտոյին գազ պտի դնի, քսան հազար դոլարի բենզին լցելու տեղը, քսան հազարի գազ պտի լցնի:

Արթուրիկ- Հա, լավ, պապ, խոսքի` պսակվա, իմ քյարը ըդե ո՞րն ա:

Վիպոյան- Էդ պսակադրության միջոցով քո առջև կբացվեն լիքը դռներ` մեքենաների դռներ, ընչի՞ չէ, տների դռներ, էդ պսակադրության միջոցով քո Մազերածին Աբովյան փողոցում կարաս պրոտիվ քշես, հենց ամուսնությանդ մյուս օրը կարաս քո Բրաբուսի բանդաժները փոխես ու դնես ոսկի բանդաժներ:

Վիպոյան- Արա, հիշում ե՞ս, էն օրը, որ ընձի ասում էիր, յանըմ զեբրի միսը իրա նման սև ու սպիտակ ա, տենց բան չկա, ընգեր ջան, իմ աչքով եմ նայել:

 

 

Վիպոյան- Հլը լսի, Սերոժ, էն, որ յոթերորդ շենքի բնակիչները բողոքում էին` սաղ շենքը կռիս ա լցվել, էդ հարցը լուծել ե՞ս:

Սերոժ- Բա ոնց, շեֆ ջան: Էդ շենքի խմելու ջրի մեջ կռիսի դեղ եմ լցրել, էդ կռիսները ոնց էլ չլնի, ջրից կխմեն, չէ՞, կխմեն ու կսատկեն, շեֆ ջան:

Սյուզի- Երեք հատ լվացքի մեքենա կա, ո՞րն ա Վիպոյանինը:

Վիպոյան- Ո՞րն ա Վիպոյանինը:

Սյուզի- Ոչ մեկը, որովհետև Վիպոյանները շորերը չեն լվանում, ջանին մեռնեմ:

 նրանք միշտ նոր շորեր են գնում:

Վիպոյան- Արա, ես քո ցավը տանեմ, դու կարիճ ես, կարիճ, ես քո խայթող 

Տառասխալները  միտումնավոր ենբառապաշարընույնպեսինձ չմեղադրեք   անգրագիտության մեջյա՜... տարին մեկապրիլի 1-ին կարելի է :)