Ամեն ընտրատեղամասում մեկ օրենք իմացող վստահված անձ և հանձնաժողովի անդամ ունենալ է պետք, ընդդիմադիր ընկերներ


22:22 , 1 ապրիլ, 2013

Ավագանու ընտրություններին հաղթանակի հույսով գնացող իմ ընդդիմադիր բարեկամներ: Երևանում կա ընդամենը 464 տեղամաս:
Սա ամբողջ հանրապետությունը չէ, որտեղ մոտ 2000 տեղամաս էր:

Կարելի է ամեն տեղ մեկ նորմալ օրենք իմացող վստահված անձ և հանձնաժողովի անդամ ունենալ, որպեսզի ընտրություններից հետո հիմնավորված, այլ ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անել:
Եթե տեղերում մարդ չկա, հետո հալվա-հալվա ասելով բերանները չի քաղցրանա: