Լվանում ենք կարտոֆիլը, մաքրում և կտրատում բարակ շերտերով:
Առանձին ամանի մեջ լցնում ենք սառցե խորանարդիկներով սառը ջուր, ապա ավելացնում շերտերով կտրատված կարտոֆիլը և թողնում այդպես 10 րոպե:
Շարում ենք կարտոֆիլը մաքուր սրբիչի վրա և չորացնում:
Նախապես պերգամենտային թղթով պատված տապակի վրա մի փոքր ձիթայուղ ենք լցնում, շարում կարտոֆիլը, համեմում չորացրած կանաչիով, աղով և տեղադրում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ :
Թողնում ենք կարտոֆիլը եփվի 10-15 րոպե և թեթևակի կարմրի: Եվ ահա համեղ չիպսերը պատրաստ են:
Այս հիանալի խրթխրթան կարտոֆիլային չիպսը կարելի է մատուցել որպես նախուտեստ երեկույթների ժամանակ