Մարդիկ, ովքեր արյուն են թափել երկրի համար, միայն առիթից առիթ չէ, որ պետք է հիշվեն ու գնահատվեն


09:15 , 28 հունիս, 2017

Վերջերս մեծ հաճույքով համագործակցում եմ «Յուքոմ հիմնադրամի» հետ։ Արդեն մի քանի շաբաթ է՝ Narine Suvaryan-ը և Сона Азарян-ը Հայաստանում, ես՝ Արցախում, հասնում ենք հեռավոր գյուղեր ու քաղաքներ՝ մանկահասակ երեխաներ ունեցող մեր ապրիլյան անմահների ընտանիքներին այցելելու և հիմնադրամի դրամական օգնությունը նրանց փոխանցելու համար։

Հեշտ չէ նման ընտանիքներ այցելելը. ընտանիքի անդամները, հարազատները կրկին վերապրում են ողբերգական օրերը, իսկ մխիթարական խոսքեր առանձնապես չկան: Շատերի ընտանիքներ մտնելիս մեծ ուրախություն եմ ապրում, երբ իմանում են, որ մարդիկ կողքից աջակցում են, կողքները կանգնում:

Նրանք մի հարցում համակարծիք են. զոհվածների, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքները մշտապես պետք է զգան հասարակության, պետության հոգատարությունը, անառիթ:

Կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանի հայրը՝ Վարդանը Սարգսյանը, հրաժեշտ տալիս նշեց՝ շատ ծանր օրեր ենք տեսել, բայց հպարտ ենք, երկրին տղա ենք տվել և չափազանց զգացված ենք, որ ապրիլյան մարտական գործողություններից մեկ տարի անց էլ մեզ հիշում ու այցելում են:

Մի բան հաստատ է. այն մարդիկ, ովքեր արյուն են թափել երկրի, երկրի պաշտպանության ապահովման համար, միայն առիթից առիթ չէ, որ պետք է հիշվեն ու գնահատվեն:

Հ.Գ. Հույս ունեմ, որ առաջիկայում բանակում իրականացվող տարբեր ծրագրերին գումարներ ուղղող կազմակերպությունների թիվը կաճի, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու օժանդակության ծրագրերն ու հատկացվող գումարները՝ անկախ այն հանգամանքից, թե դա ում միջոցով կարվի:

Image may contain: one or more people and outdoor

Image may contain: 2 people

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: 2 people, people smiling, people sitting and indoor