Ոստիկանական ուղղաթիռը գնդակոծել է Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքը


06:20 , 28 հունիս, 2017

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի Գերագույն դատարանի շենքը Կարակասում գնդակոծվել է ուղղաթիռից։ Մադուրոն տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական հարձակում, որը կոչված է ապակայունացնելու իրավիճակը երկրում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

Դեպքը տեղի է ունեցել, երբ Մաուրոն ելույթ էր ունենում պետական հեռուստատեսության ուղիղ եթերում։

Նախագահը նշել է, որ գնդակոծումից բացի ուղղաթիռը բաց է թողել երկու նռնակ, որոնցից մեկը չի պայթել։ Մադուրոն նշել է, որ տագնապով օդ են բարձրացվել հակաօդային պաշտպանության ուժերը։

Նա հավելել է, որ ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումները փնտրում են գնդակոծման կազմակերպիչներին և մասնակիցներին։

Ապրիլից Վենեսուելայում հակակառավարական ակցիաները չեն դադարում։