Ինչո՞վ ենք լավը թուրքերից, երբ նրանցից էլ դաժան ենք վարվում ինքներս մեզ հետ


21:35 , 1 ապրիլ, 2013

Մենք բողոքում էինք, որ թուրքերը դաժանաբար են վերաբերվում մեր որբերի հետ, բայց այժմ մենք յուրացնում ենք մանկատներին տրվող օգնությունները: Մենք բողոքում էինք, որ թուրքերը պատռելով մոր արգանդի մեջ թրատում էին դեռևս չծնված երեխային, իսկ հիմա մեր ձեռքով, ժամկետանց դեղերի միջոցով թունավորում և սպանում ենք մեր նորածին երեխաններին: Մենք բողոքում էինք, որ թուրքերը ոչնչացնում են մեր հազարամյա մշակութային կոթողները, բայց մենք մեր ձեռքով ու հենց մեր թույլտվությամբ վայրենավարի քանդում ենք մեր մշակութային արժեքները: Թուրքերի միայն անունն է դուրս եկել, բայց նկատելու չենք տալիս մեր շուրջը վխտող ավելի գեշ-բեթար վիժվածքներին, որոնց երակներով անկասկած աթաթուրքի արյունն է հոսում: Թքեմ ես ձեր երեսներին, չնայած ձեզ երես պետք է լինի...