Տասնյոթ խորհուրդ կնոջը


21:36 , 1 ապրիլ, 2013

1. Որքան հնարավոր է արցունքներդ և բնավորությունդ հազվադեպ ցույց տուր ամուսնուդ:
2. Մի շտապիր ասել, որ նա հենց այն էակն է, որին փնտրում էիր, քանի դեռ միասին չեք ապրել Կորստի, Հաղթանակի, Ուրիշի հաղթանակի և Բնակարանի վերանորոգման փուլերը:
3. Մի հուսա, որ ամուսինդ ուժեղ կլինի այն հարցերում, որոնցում դու ոչինչ չես հասկանում:
4.Պետք է ունենալ գոնե մեկ նախընտրած ճաշատեսակ, բայց դա չպետք է լինի այն, ինչով ամուսնուդ կերակրում էիր ձեր համատեղ կյանքի սկզբին:
5. Որքան էլ ծանր և հոգնեցնող լինի օրը, միշտ պետք է ժամանակ գտնել սեքսի համար:
6. Չնայած երբեմն տղամարդիկ ոչ թե սեքս են ցանկանում, այլ ուզում են գլուխը դնել կնոջ ծնկներին, և որ իրեն շոյեն:
7. Որևէ գործողություն անելուց առաջ պատկերացրու ամուսնուդ դեմքը, երբ դրա մասին նրան կպատմես:
8. Ամուսնուդ մի իմաստակիր ընկերների և ղեկավարության ներկայությամբ: Բավական է պարզապես լավ տեսք ունենալ:
9. Ամուսինդ նույնքան պատճառ ունի դժգոհելու, որքան և դու:
10. Կարելի է երբեմն լռել, երբ ամուսինդ պատրաստվում է կամ արդեն որևէ հիմարություն է արել, բայց ոչ ստորություն:
11. Ամուսինը պետք է իմանա ձեր թուլություններից մի քանիսը (3-5, ոչ ավել) և պատկերացնի, թե ինչպես չեզոքացնի/բավարարի դրանք:
12. Ամուսնուն կարելի է անտեղի ծաղիկներ նվիրելու սովորույթից հետ պահել՝ նրան դիմավորելիս ասելով «Սիրելիս, ինչ-որ բա՞ն է պատահել»:
13. Պարբերաբար հաճախեք կոսմետիկական սրահներ:
14. Եթե ուրիշ տղամարդ է գնում շամպայն, ապա նա ռոմանտիկ է, իսկ եթե ձեր ամուսինը՝ դա անիմաստ ծախս է:
15.Ընտանեկան ներդաշնակության համար գաղտնի պահեք ձեր նախկին սիրային նամակագրությունները:
16. Երկու վերմակը նշանակում է, որ դուք «հասուն» զույգ եք:
17. Ամուսնուն չի կարելի ասել երկու բան. «Դու անհաջողակ ես» և «Ես երբեք քեզ հետ ինձ լավ չեմ զգացել»: Եթե անգամ դա այդպես է, պահեք դա ձեր մեջ, իսկ եթե դիմանալը անհնարին է, բաժանվեք: