21:34 , 1 ապրիլ, 2013
Հարգելի Հայկ, ուզում եմ Ձեզ մի խնդիրքով դիմել:
Երեկ այցելել ենք Վանաձորի մանկատուն:
Հուզիչ մանրամասները Ձեզ չեմ պատմի` ասելիքս չերկարացնելու համար: Ձեզ այնտեղ երկրպագում և աստվածացնում են: Դուք մանկատանն ապրող 88 երեխաների կուռքն եք, և նրանց երազանքը Ձեզ տեսնելն է:
Նրանց երազանքի իրագործումը Ձեզնից 5-6 ժամ կխլի (Երևան-Վանաձոր ճանապարհը` հետադարձով 4-4.5 ժամ): Ձեր ճանապարհի և հանգստի հարցը պատրաստ ենք լուծել ինքներս:
Խնդրում եմ պատասխանել նամակիս, եթե անգամ մերժելու լինեք, քանզի երեխաներից Պետրոսն ինձնից հեռախոսահամար է վերցրել` ճշտելու խնդրանքի ընթացքը (Պետրոսն այն եզակի երեխան էր, ով առհասարակ չնկարվեց` ասելով, որ կնկարվի, երբ ՀՏ Հայկոն գա մանկատուն):