20:00 , 27 հունիս, 2017«Նյութը հեռացվել է, քանի որ չի համապատասխանում CNN-ի խմբագրական չափանիշներին: Հղումները նույնպես հեռացվել են: CNN –ը հայցում է պարոն Սկարամուչիի ներողամտությունը»:
Էնթոնի Սկարամուչին Նախագահ Թրամփի խորհրդականն է: Ցենզուրան չանցած հոդվածը նրա և ռուսական անմիջական ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիեվի կապի մասին էր: 2011-ից գործող ֆոնդի կապիտալը կազմում է 10 միլիարդ դոլար, որը նախատեսված է ռուսական առաջատար ու հեռանկարային ընկերություններում ներդրումներ կատարելու համար:
Թոմաս Ֆրենկը հոդվածի համահեղինակն է, Լեքս Հարիսը` CNN ի վետերան, Էրիկ Լիխտբաուն` խմբագիր, Պուլիցերյան մարցանակակիր: Լրագրողական այս թիմը պարզել էր, որ ֆոնդի նախագահը հանդիպել է Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցչի հետ` ընտրություններից ընդամենը 4 օր առաջ: Հոդվածում տեղեկություն կար, որ 2 դեմոկրատ սենատոր հետաքննությունն են սկսել պարզելու` քննարկվե՞լ է արդյոք հակառուսական պատժամիջոցները հանելու հարցը: CNN-ն ընդունել է հրաժարականները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: