Ինչպե՞ս են խաբել «Ազատ գոտու» և «Ամենից ամենա»-ի հաղորդավարներին


22:07 , 1 ապրիլ, 2013

«Ազատ գոտի» հաղորդաշարի վարող Էրիկ Անթառանյանը զբաղվածության պատճառով հաճախմոռանում է ամիս-ամսաթիվը: Ապրիլմեկյան կատակների շարքից Էրիկը պատմեց, որ անցյալ տարիհետաքրքիր կերպով խաբվել է: Հեռախոսով ոմն մեկն ինձ գործնական առաջարկ արեց ու այն քննարկելու համար պայմանավորվեցինք հանդիպել քաղաքի սրճարաններից մեկում: Նշված ժամին ես տեղում էի: Երբ որոշված վայրում էի, զանգահարեցին և ասացին, որ մի փոքր կուշանան, ևս տասը րոպե ու նորից զանգ, ես արդեն սկսում էի բարկանալ: Մի քանի րոպե անց տեսա, որ ընկերս մոտենում է ինձ: Պարզվեց, որ նա ապրիլմեկյան կատակ է արել,- պատմեց Էրիկը:

 

«Ամենից ամենա»-ի հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանը երկու տարի անընդմեջ գտնվում է ապրիլմեկյան իրադաձությունների կիզակետում: ArmStar.am-ի հետ զրուցում հաղորդավարուհին պատմեց, որ և իրեն են խաբել, և ինքն է պարբերաբար իր «ընկերների գլխին սարքում»: «Անցյալ տարի ապրիլի մեկին իմ հաղորդման հյուրերից էր իմ լավ ընկերներից մեկը՝ երգահան, լրագրող Կարեն Գրիգորյանը: Ու քանի որ մենք շատ մտերիմ ենք, շատերը կասկածում են, թե միասին ենք:

Այդ ժամանակ Կարենը նոր էր վերադարձել արտասահմանից ու իր հետ մի աղջկա հետ լուսանկարված նկար էր բերել: Եվ այսպես, ռեժիսորը ազդարարեց նկարահանման սկիզբը, Կարենը պատրաստվեց խոսելու, ու այդ ժամանակ ես բարձրաձայնեցի, որ իր հետ կապված այլ նպատակներ ունեի, բայց հենց տեսա այս նկարը, միտքս փոխեցի…: Կարենը շփոթվեց, կարմրեց, չգիտեր՝ հավատար, թե՝ ոչ: Ու երբ շնորհավորեցի նրա ապրիլի մեկը, սիրտն ընկավ տեղը»,- ծիծաղով պատմեց Լիանան:

ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Լիանան անկեղծացավ, որ ինքը ևս բազմիցս խաբվել է: «Մի անգամ ուշ երեկոյան հեռուստաընկերությունում իմ հաղորդման մոնտաժային աշխատանքներով էի զբաղված, երբ քաղաքային հեռախոսին զանգ եկավ: Պատասխանեցի, ներկայացան ինչ-որ ամսագրից ու սկսեցին հարցեր տալ: Ես և պատասխանում էի, և զգում էի, որ ձայնն ինձ շատ ծանոթ է: Ինձ թվում էր՝ զրուցում եմ ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ: Ընդ որում, ինձ ուղղված բոլոր հարցերը անձնական բնույթի էին: Ես պատասխանում էի, բայց իմ առջև մի պատնեշ էի դրել` ավելին չասել: Վերջում զրուցակիցս ինձ խնդրեց լուսանկարներ տրամադրել, ես առաջարկեցի հեռախոսահմար թողնել` կապ հաստատելու և նկարներս փոխանցելու համար: Հաջորդ օրը կասկածը սրտումս զանգեցի ինձ փոխանցած համարներով, պարզվեց, որ համարներից մեկը Մենչինն էր, մյուսը՝ Սամվել Գրիգորյանինը: Հետաքրքիրն այն է, որ մինչ օրս Սյոման չի խոստովանում, որ ինքն էր «գլխիս սարքողը»,- պատմեց Լիանան:

Հետաքրքրվեց ` Աշխեն Մնացականյանը

Լուսանկարերը՝ Էրիկ Անթառանյանի ու Լիանա Տեր-Մինասյանի անձնական արխիվից