Ես Յուրայից լավ խաղացի. Օզբիլիս


22:00 , 1 ապրիլ, 2013

Արաս Օզբիլիսը «Կրասնոդարի» հետ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետոո «Советский спорт»-ին տված հարցազրույցում նշել է.

«Մենք երկու միավոր կորցրինք: Առաջին հերթին՝ մենք մի քանի լավ հնարավորություն ունեինք, երկրորդ հերթին՝ խաղի ավարտից մի քանի րոպե առաջ մենք դեռ հաշվի մեջ առաջ էինք: Ցավալի էր, որ բաց թողեցինք հաղթանակը»:

– Ձեր գոլը փոխեց խաղի ելքը: Ինչո՞ւ որոշեցիք հարվածել 35 մետրից:

– Աստվածային կանխատեսում էր: Իհարկե, կատակում եմ: Պարզապես կարողանում եմ, լավ հարվածելու ունակություն ունեմ և մեծ սիրով օգտագործում եմ այն:  

– Դուք խաղում էիք Յուրա Մովսիսյանի դեմ: Ո՞վ էր հայերից ավելի լավ խաղում։

– Այո, բավականին անսովոր էր Յուրայի դեմ խաղալը (ծիծաղում է...): Ես էի լավագույնը, դարձա գեղեցիկ գոլի հեղինակ (ծիծաղում է...)։ 

 Հիանալի վիճակագրությունն ու գեղեցիկ գոլերը, հավանաբար, կգրավեն ռուսական առաջատար ակումբների ուշադրությունը:

– Ռուսաստանում ինձ համար կա միայն «Կուբանը»: Ինձ դուր է գալիս «Կրասնոդարը»: Զբոսնում եմ այնտեղ ընկերներիս հետ, շփվում եմ հայերի հետ: Ցավոք, կինոթատրոն չեմ գնում, այստեղ անգլալեզու ֆիլմեր չեն ցուցադրվում։