Հայտնի է, թե որքան Մատիչը կվաստակի Մանչեսթեր Յունայթեդում


13:00 , 27 հունիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն,- հաղորդում է «The Telegraph»-ը:

Նոր ակումբում Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստը կվաստակի շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ: Մատիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», երբ լոնդոնցիները ձևակերպեն «Մոնակոյի» կիսապաշտպան Տեմույե Բակայոկոյի տրանսֆերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մատիչի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի 40 միլիոն ֆունտ ստերլինգ: