Ի՞նչ են նշանակում մածուկների տուփերի գունավոր քառակուսիները


19:03 , 1 ապրիլ, 2013

Շատ օգտակար ինֆորմացիա է: Կարդացեք: Մենք բոլորս էլ օգտագործում ենք տարբեր տեսքի քսուքներ, ատամի մածուկներ, շամպուններ, սակայն հաճախ չենք էլ մտածում նրանց բաղադրության մասին: Օրինակ՝ ի՞նչ նյութերից են պատրաստված: Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք այն քառակուսիներին, որոնք կան ցանկացած այդպիսի արտադրանքի սրվակների հետևում: Այդ քառակուսիները տարբեր գույնի են՝ սև, մուգ շագանակագույն, մուգ կապույտ (կամ այլ մուգ գույներ), ինչպես նաև կարմիր և կանաչ: Եվ իսկապես, ի՞նչ են նշանակում այդ քառակուսիները: Մուգ գույնի քառակուսիները նշանակում են, որ այն քսուքը կամ մածուկը, որ Դուք օգտագործում եք, պատրաստաված է ամբողջավին քիմիական նյութերից: Կարմիր քառակուսին հուշում է, որ Ձեր օգտագործած քսուքի 70%-ը կազմում են քիմիական նյութերը և միայն 30% - ը` բնական: Իսկ ահա կանաչ քառակուսին ցույց է տալիս, որ Ձեր օգտագործած արտադրանքը պատրաստված է միայն բնական նյութերից: Հետևե՛ք Ձեր առողջությանը և օգտագործեք միայն բնականը:

Նյութի աղբյուրը` այստեղ