Ես և Մոդին սոցցանցերի համաշխարհային առաջնորդներն ենք. Թրամփ


07:55 , 27 հունիս, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին անվանել է «սոցցանցերի համաշխարհային առաջնորդներ»։

«Մենք հավատում ենք ժողովրդի՝ իր պաշտոնյաների հետ ուղիղ կապի մեջ լինելու և նրանցից արձագանք լսելու հնարավորությանը»,-հայտարարել է Թրամփը՝ ողջույնի խոսքով հանդես գալով Մոդիի հետ հանդիպմանը, ով պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում։

Նրանք երկուսն էլ հանդիսանում են Twitter սոցցանցի ակտիվ օգտատերեր։

Հանդիպման արդյունքներով հայտարարվել է, որ կողմերը մտադիր են ամրապնդել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում։

«Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության մասով փոխգործակցությունն անհավանական կարևոր է։ Մեր երկու ազգերը հարձակման են ենթարկվել ահաբեկչության չարիքի կողմից։ Եվ մենք նպատակաուղղված ենք ահաբեկչական կազմակերպությունների ու արմատական գաղափարախոսության ոչնչացմանը, որը ղեկավարում է նրանց»,-ասել է Թրամփը։