Մասսաչուսեթսում 220 հազար դոլար են հավաքել Արցախի ականազերծման համար


03:50 , 27 հունիս, 2017

ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Ուինչեսթեր քաղաքում կայացած աճուրդի շրջանակում 220 հազար է հավաքվել Արցախի տարածքի ականազերծմանն ուղղված The HALO Trust մարդասիրական կազմակերպության նախագծերի համար։

Armenian Weekly-ի փոխանցմամբ՝ աճուրդին ներկայացված են եղել ամերիկահայ լուսանկարիչ Սկաուն Տուֆանկջյանի աշխատանքները, ինչպես նաև գինի Ղարաբաղից։

Նշվում է, որ աճուրդի արդյունքներով հավաքվել է 110 հազար դոլար, սակայն գումարը կրկնապատկվել է ծագումով հայ բարերարներից մեկի կողմից, ով նախընտրել է իր անունը չհրապարակել։

Դրամահավաքի նախաձեռնողներն են եղել ամերիկահայ բարերարներ Րաֆֆի և Նինա Ֆեստեկջյանները՝ Մասսաչուսթս նահանգից։