Կարճահասակ դահիճը


03:51 , 27 հունիս, 2017

Ստալինյան ռեպրեսիայի դահճապետ Նիկոլայ Եժովն իր հատուկ դարակում որպես հուշանվեր պահում էր այն փամփուշտները, որոնցով 1927-ին գնդակահարել էր Զինովևին և Կամենևին։ Սա մի տեսակ մոլագարներին բնորոշ պահվածք էր:

1937-38թթ-երին ԽՍՀՄ-ում կար մի հետաքրքրիր արտահայտություն` «վաստակավոր ЧК-իստ»։ Նման կերպ էին կոչում այն հատուկ դահիճներին, ովքեր ամենօրյա ռեժիմով զբաղված էին գնդակահարություններով: Այս մարդիկ չունեին ադեկվատ մտածողություն և մի քանի բաժակ ալկոհոլից հալուցինացիաներ էին ունենում:

Եժովը խրոնիկական ալկոհոլիզմով էր տառապում: Մի տարօրինակ հանգամանք. դահիճը փայլուն գիտեր, որ ինքը Ստալինի ձեռքին ուղղակի մահակ էր, ում միջոցով «ժողովուրդների հայրն» ազատվում էր հին բոլշևիկ հեղափոխական կադրերից, նաև գիտեր, որ այդ պրոյեկտից հետո հաջորդիվ դրված է իր հարցը: