Ապարանում 28-ամյա աղջիկն ինքնասպան է եղել ննջասենյակում


21:17 , 26 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Tert.am-ի տեղեկություններով Ապարանում երիտասարդ կինն ինքնասպանություն է գործել իր ննջասենյակում կախվելու միջոցով։

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ նման ահազանգ ոստիկանությունը ստացել է:
«Ապարան» շտապօգնության կայանից, ահազանգ է ստացվել, որ   կանչով մեկնել են Բաղրամյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա՝ կախված վիճակում»:
ՀՀ քննչական կոմիտեից էլ Tert.am-ին հայտնեցին, որ նման դեպք գրանցվել է.«Ահազանգ ունենք, հայտնաբերվածը 1989-ին ծնված քաղաքացի է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: