Գերմանիայի իշխանությունները նախազգուշացրել են Թուրքիային


15:27 , 26 հունիս, 2017
Ասում են՝ Գերմանիայի իշխանությունները նախազգուշացրել են Թուրքիայի գործընկերներին՝ այդ երկրի նախագահ Ռ.Թ. Էրդողանի՝ Վաշինգտոնում քուրդ և քրդամետ ցուցարարների հետ ընդհարված թիկնապահների մուտքը երկիր արգելելու մասին։ Խոսքը, մասնավորապես, այն անձանց մասին է, ում դեմ ԱՄՆ-ում քրեական գործ է հարուցվել:
Պաշտոնական Բեռլինը զգուշանում է ս.թ. հուլիսի 7-8-ին Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի ընթացքում վաշինգտոնյան միջադեպի կրկնությունից, քանի որ երկրի տարածքում պատկառելի ներկայություն ունեն և՛ PKK-ի հետևորդները, և՛ թուրք ազգայնականները:
«Մեր փողոցներում խոսքի իրավունք կունենա միայն Համբուրգի ոստիկանությունը, և այլևս ոչ ոք»,- մոտավորապես այսպիսին է գերմանական իշխանությունների կանխարգելիչ մոտեցումը...