12:00 , 26 հունիս, 2017Armsport.am-ը գրում է.
Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարում ինը տուրից հինգն արդեն խաղացվել է,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջատարն ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբովն է, որը վաստակել է 4.5 միավոր: Եվս ութ շախմատիստ, 4-ական միավորով բաժանում են 2-ից 9-րդ տեղերը:
Նրանց շարքերում են հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը: Այսօր կխաղացվեն 6-րդ տուրի պարտիաները: