Պապը հանցագործների ոտքերն է համբուրել (5 ֆոտո)


17:04 , 1 ապրիլ, 2013

Մարտի 28 -ին Հռոմի Պապ Ֆրանցիսկը այցելել է Հռոմի անչափահասների գաղութ եւ ըստ կաթոլիկների ավանդույթի՝ Ավագ հինգշաբթի լվացել է ազատազրկվածների ոտքերը.
Մեծ կամ Ավագ հինգշաբթի աղքատների ոտքերի լվանալու այս արարողակարգը քրիստոնեական ավանդույթի մաս է, որը տրվել է Քրիստոսի վերջին ընթրիքին աշակերտներին:


Ընդհանուր առմամբ իրենց ոտքերը դեպի Պապն են պարզել 12 ազատազրկված - ըստ առաքյալների թվի, որոնց ոտքերը Հիսուս Քրիստոսը լվացել էր Խորհրդավոր երեկոյին ընդառաջ: 12 հանցագործներից երկուսը աղջիկ էին - մահմեդական Սերբիայից եւ կաթոլիկ իտալուհի: