Իրազեկում


13:45 , 25 հունիս, 2017

Եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալիս արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով ստանալ այն: 

Այն դեպքում, երբ որևէ աշխատակցի կողմից կմերժվի նշված երկու գործողությունների կատարման համար միաժամանակյա վճարում ընդունելը, կհամարվի ՀՀ օրենսդրության պահանջի խախտում: