Գրոհայիններն սկսել են վերադառնալ Ադրբեջան, Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար


14:00 , 24 հունիս, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

ԱՊՀ երկրների ավելի քան 2000 քաղաքացիներ, որոնք տարբեր երկրներում մարտական պատրաստություն են անցել գրոհայինների շարքերում, հետախուզման մեջ են:

Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի երկու հանձնաժողովներում զեկույցի ներկայացման ժամանակ ասել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, աֆղանա-պակիստական գոտում, Սիրիայում, Իրաքում հակամարտություններին մասնակցող ԱՊՀ երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստան, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիները, իրական մարտական պատրաստություն անցնելով, սկսել են վերադառնալ իրենց երկրներ, այդ թվում,՝ Հյուսիսային Կովկասում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում բջիջներն ուժեղացնելու համար: