Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները, իսկ կառավարությունը ձայն չի հանում


14:37 , 1 ապրիլ, 2013

Ապրիլի 1-ից ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները՝ նախօրեին հայտարարված սնանկացման գործընթացով պայմանավորված: Իսկ կառավարությունը ձայն չի հանում՝ ապուշ-ապուշ կողքանց դիտարկելով գործընթացը: Բնականաբար տուժողը շարքային քաղաքացիներն են՝ ինչպես միշտ: Չես ընկալում` սա պետությո՞ւն է՝ օժտված իշխանությամբ, թե՞ հասարակության վրա թքած ունեցող հարուստների հավաքատեղի, որտեղ ով ինչ ուզի, այն կանի: