Օրվա աստղագուշակը


11:51 , 1 ապրիլ, 2013

Խոյ
Կարող ես հրաշալի արդյունքի հասնել: Դու նպատակասլաց ես, և դժվարությունները չեն խանգարի, որպեսզի հասնես ցանկալի արդյունքի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է չնախատեսված ճանապարհորդության մեկնես:

Ցուլ
Դու անհանգստանում ես ամեն մի մանրուքից: Այնուհանդերձ, օրը վատ չի դասավորվի: Չի բացառվում՝ հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաս: Հնարավոր է՝ տարաձայնություններ առաջանան մտերիմների հետ շփվելիս:

Երկվորյակ
Վճռական գործելու համար բարենպաստ օր է: Անգամ ամենադժվար իրավիճակում կկարողանաս կողմնորոշվել: Կարող ես գործարքներ կնքել, շուտով դրանք եկամուտ կբերեն: Երեկոյան ցանկալի է ժանանակ հատկացնես հանգստին:

Խեցգետին
Բարենպաստ օր է լուրջ և կարևոր գործ սկսելու համար: Չի բացառվում՝ գործնական հետաքրքիր առաջարկ ստանաս: Կկարողանաս լեզու գտնել անգամ այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս տարաձայնություններ ես ունենում:

Առյուծ
Ստիպված կլինես նոր գործ սկսել, սակայն դժվարությունները շատ կլինեն: Բարեբախտաբար, կարողանում ես քեզ ճիշտ դրսևորել ցանկացած իրավիճակում: Բարենպաստ օր է հարազատների հետ շփման համար:

Կույս
Ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, սակայն դու կարողանում ես ինքնավստահությունդ չկորցնել և շատ էլ ճիշտ ես անում, այսօր հենց դա է պետք: Միգուցե հաճելի նորություն լսես, հնարավոր է մեկնես անսպասելի, բայց հիանալի ճանապարհորդության:

Կշեռք
Հրաշալի օր է գործնական տեսանկյունից: Կկարողանաս հաղթահարել դժվարությունները, կնքել կարևոր գործարքներ: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար բարենպաստ օր է: Ընկերներդ միգուցե հաճելի անակնկալ մատուցեն:

Կարիճ
Միգուցե դժվարություններ առաջանան, ամեն ինչ չէ քո ուզածով ընթանում: Չի բացառվում՝ ֆինանսական կորուստներ լինեն: Տարաձայնություններ կառաջանան ղեկավարության հետ: Քեզ հետ դժվար կլինի գործ ունենալ, սակայն սիրելիդ պատրաստ է համբերությամբ լինել քո կողքին:

Աղեղնավոր
Կարևոր իրադարձություններ դժվար թե լինեն, սակայն ժամանակ կունենաս քեզ հետաքրքրող գործերով զբաղվել: Հրաշալի կդասավորվեն հարաբերություններդ ղեկավարության հետ: Միգուցե փոքր, սակայն հաճելի նվերներ ստանաս:

Այծեղջուր
Վատ օր չէ նոր գործ սկսելու համար, սակայն խորհուրդ չի տրվում միայնակ գործել՝ դու կարիք կունենաս և՛ օգնության, և՛ անհրաժեշտ խորհուրդների: Հնարավոր է՝ անսպասելի հանդիպումներ ունենաս, կարող ես լրջացնել ռոմանտիկ հարաբերությունները:

Ջրհոս
Ոչ այնքան հետաքրքիր, սակայն բարենպաստ օր է: Քո աշխատասիրության շնորհիվ կհաղթահարես դժվարությունները: Ազդեցիկ մարդկանց հետ շփման համար հիանալի օր է: Ռոմանտիկ հանդիպումները և ճանապարհորդությունը երկար ժամանակ կխլեն, սակայն կանցնեն հրաշալի:

Ձկներ
Անսպասելի իրադարձություններով լի օր է: Աշխատիր կենտրոնանալ կարևոր գործի վրա և թույլ մի տուր, որ քեզ շեղեն, այնուհանդերձ, կմնան չլուծված հարցեր: Ժամանակ գտիր հանգստի համար, որպեսզի վերականգնես ուժերդ: