Հրապարակվել է 2017 թվականի լավագույն ավիաընկերությունների ցանկը


17:00 , 26 հունիս, 2017

Ինքնաթիռների և ավիաընկերությունների գնահատմամբ զբաղվող Skytrax կայքը հրապարակել է 2017 թվականի լավագույն ավիաընկերությունների ցանկը, որը գլխավորում է Qatar Airways-ը։

Հունիսի 20-ին Paris Air Show-ում Qatar Airways-ն արդեն 4-րդ անգամ ստացավ առաջին մրցանակը՝ 2011, 2012 և 2015 թվականներին առաջին հորիզոնականը զբաղեցնելուց հետո։ Անցած տարի ընկերությունը երկրորդ տեղում էր, սակայն այս տարի նրանց հաջողվեց վերականգնել առաջինի տիտղոսը։

Skytrax-ի հրապարակած տվյալները կազմելու համար հարցմանը աշխարհի 105 երկրներից մասնակցել է 19,87 միլիարդ մարդ։ Հաշվի է առնվել ամեն ինչ՝ ինքնաթիռ նստելուց մինչև ներքին հարմարություններ։

Ահա աշխարհի 20 լավագույն ավիաընկերությունների ցանկը։

20․ Asiana

Անցյալ տարվա վարկանիշը՝ 16

Asiana ավիաընկերությունն այս ցուցակում հայտնվել է աշխատակազմի սիրալիրության, մաքրության խիստ պահպանման և էկոնոմ դասի բարձր որակի շնորհիվ։

Ներկայումս Asiana ավիաընկերությունն օգտագործում է Airbus և Boeing տեսակի ինքնաթիռներ։

Image result for asiana airlines

19. Air New Zealand

Անցյալ տարվա վարկանիշը՝ 17

Չնայած լավագույն պրեմիում էկոնոմ դաս և լավագույն պրեմիում նստատեղ տիտղոսներն այլևս Air New Zealand-ին չեն պատկանում, այս ընկերությունը դեռևս համարվում է աշխարհում 19-րդ լավագույն ավիաընկերությունը։

19. Air New Zealand

18․ Air France

Անցյալ տարվա վարկանիշը՝ 14

2016 թվականի տվյալների համեմատ Air France-ը մի քանի հորիզոնականով հետ է նահանջել, սակայն շարունակում է ուղևորներին առաջարկել միջինից լավ պայմաններով հարմարավետ թռիչքներ։ Վերջին տարիներին Air France-ը ֆինանսական և այլ լուրջ խնդիրներ ուներ, որոնք, կարծես, հարթվում են։

Air France

17․ Austrian Airlines

Անցյալ տարվա վարկանիշը՝ 19

Austrian Airlines-ը կարողացավ բարեհաջող լուծել ընկերության ներսում ծագած աշխատանքային վեճերը։ Այս տարի Եվրոպայում լավագույն աշխատակազմով ավիաընկերություն ճանաչվեց հենց Austrian Airlines-ը։

17. Austrian Airlines

16. Japan Airlines

Անցյալ տարվա վարկանիշը՝ 21

Այս ավիաընկերությունը համարվում է բոլորի կողմից ամենահարգվածը։ Skytrax-ում հազարավոր հաճախորդներ գրել էին, որ նրանց աշխատակիցները շատ ուշադիր և բարեհամբույր են, իսկ ինքնաթիռի նստատեղերն էլ բավականին հարմարավետ են։

16. Japan Airlines

15․ Qantas

Անցյալ տարվա վարկանիշը՝ 9

Անգամ Virgin Australia-ի հետ մրցակցության մեջ լինելով հանդերձ՝ Qantas-ը կարողացավ իր վարկանիշը բարձր պահել։ Այս ավիաընկերության հաճախորդները սովորաբար նույնպես գոհ են անձնակազմի վարվելաձևից։

15. Qantas

14․ Swiss International Air Lines

Անցյալ տարվա վարկանիշը՝ 15

Չնայած բոլորը չէ, որ գոհ են նրանց ինքնաթիռների նստատեղերի հարմարավետությունից, շատերը կարծում են, որ Swiss International Air Lines-ի մյուս բոլոր ծառայությունները բարձր մակարդակով են մատուցվում։ Անցած տարվա համեմատ ընկերությունն իր դիրքերը բարելավել է 1 հորիզոնականով։

Image result for Swiss International Air Lines inside

13. Virgin Australia

Անցյալ տարվա վարկանիշը՝ 18

2000 թվականին հիմնադրվելուց հետո Virgin Australia-ն բավականին մեծ աճ է գրանցել։ Նրանց Boeing 777 և A330 ինքնաթիռների ներքին հարդարանքը շատ շքեղ տեսք ունի, իսկ 22սմ անկյունագիծ ունեցող էկրաններով թռիչքի ընթացքում զբաղվելը, ֆիլմեր նայելը հաճելի է բոլոր ուղևորներին։

13. Virgin Australia

12․ Turkish Airlines

Անցյալ տարվա վարկանիշը՝ 7

Turkish Airlines-ը ներկայումս թռիչքներ է իրականացնում դեպի 100 երկիր և 200 քաղաք։ Սեփականատերերը հույս ունեն, որ շուտով ուղղությունները կընդլայնվեն, և նրանք կդառնան աշխարհի ամենամեծ ավիաընկերությունը։

12. Turkish Airlines

11․ Thai Airways

Անցյալ տարվա վարկանիշը՝ 13

Thai Airways-ը միշտ էլ հայտնի է եղել բարձրորակ թռիչքներով անգամ էկոնոմ դասի ուղևորների համար։ Հենց դա է պատճառը, որ նրանք նույնպես ընդգրկվել են այս ցուցակում։

11. Thai Airways

10․ Garuda Indonesia

Անցյալ տարվա վարկանիշը՝ 11

Garuda Indonesia-ն վերջերս շատ լուրջ խնդիրների էր բախվել և այդ ամենից հետո նրանց համար շատ դժվար եղավ վերականգնել ուղևորների վստահությունը։ Այսօր նրանք զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը։

Image result for Garuda Indonesia

9․ Hainan Airlines

Անցյալ տարվա վարկանիշը՝ 12

1993 թվականին հիմնված Hainan Airlines-ը Skytrax-ում միակ չինական ավիաընկերությունն է, որ 5-աստղանի սանդղակով գնահատվել է 5 աստղ։ Hainan Airlines-ը սկսել է արագ տեմպերով տարածվել Ասիայում, Եվրոպայում և Ավստրալիայում։

12. Hainan Airlines

8․ Etihad Airways

Անցյալ տարվա վարկանիշը՝ 6

Արաբական Միացյալ Էմիրատները ներկայացնող Etihad Airways ավիաընկերությունը Airbus և Boeing ինքնաթիռներով թռիչքներ է իրականացնում մոտավորապես 100 ուղղություններով։ 

8. Etihad Airways

7․ Lufthansa

Անցյալ տարվա վարկանիշը՝ 10

Եվրոպայի ամենամեծ ավիաընկերություններից մեկը՝ Lufthansa-ն, կարողացավ ընդգրկվել աշխարհի լավագույն 10 ավիաընկերությունների ցանկում, իսկ այս տարի արդեն նաև բարելավել է իր դիրքերը։

7. Lufthansa

6․ EVA Air

Անցյալ տարվա վարկանիշը՝ 8

Թայվանական EVA Air-ը հիմնադրվել է 1989 թվականին, սակայն սկսեց ավելի արագ զարգանալ վերջին 20 տարիների ընթացքում՝ այս տարի դառնալով աշխարհի 6-րդ լավագույն ավիաընկերությունը։ EVA air-ը հայտնի է պրեմիում էկոնոմ դասի լավագույն պայմաններով։

6. EVA Air

5․ Cathay Pacific Airways

Անցյալ տարվա վարկանիշը՝ 4

Չնայած 2016 թվականի համեմատ Cathay Pacific Airways-ը մեկ հորիզոնականով նահանջել է, սակայն դեռևս բոլորի կողմից սիրված ավիաընկերություն է համարվում, քանի որ նրանց թե՛ պայմաններն են լավը, թե՛ աշխատակազմի վերաբերմունքը։

5. Cathay Pacific Airways

4․ Emirates

Անցյալ տարվա վարկանիշը՝ 1

Վերջին 30 տարիների ընթացքում Դուբայի Emirates ավիաընկերությունը կարողացավ այնքան ընդլայնել իր աշխարհագրությունն ու բարելավել պայմանները, որ անցած տարի ճանաչվեց որպես աշխարհի լավագույն ավիաընկերություն։ Սակայն այս տարի ընկերությունը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

4. Emirates

3․ All Nippon Airways

Անցյալ տարվա վարկանիշը՝ 5

All Nippon Airways-ը նպատակային արշավ է սկսել՝ դառնալ աշխարհում լավագույնը։ Այն Ճապոնիայում ամենամեծ ավիաընկերությունն է և միգուցե շուտով նաև ողջ աշխարհում։

3. All Nippon Airways

2․ Singapore Airlines

Անցյալ տարվա վարկանիշը՝ 3

Singapore Airlines-ի բոլոր աշխատակիցները հատուկ դասընթացներ են անցնում, որպեսզի սովորեն, թե ինչպես պետք է հաճախորդների հետ վարվել։ Հենց այդ պատճառով էլ այս ավիաընկերության ինքնաթիռներով թռչելիս ականատես կլինեք հաճախորդների լավագույն սպասարկմանը։

2. Singapore Airlines

1. Qatar Airways

Անցյալ տարվա վարկանիշը՝ 2

2016 թվականին երկրորդ տեղում լինելուց հետո Qatar Airways-ին հաջողվեց այս տարի կրկին լինել առաջինը։ Boeing 787 և Airbus A350 ինքնաթիռներով այս ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 150 ուղղություններով։

Qatar Airways-ը համարվում է լավագույնը, քանի որ թե՛ ինքնաթիռների պայմաններն են հարմարավետ, թե՛ տոմսերի գինն է մատչելի, և թե՛ աշխատակիցներն են բարեհամբույր։

Image result for qatar airways