Կարևոր է, որ 2018թ. ապրիլից հետո մենք վարչապետի պաշտոնում կրկին տեսնենք Կարեն Կարապետյանին


15:48 , 22 հունիս, 2017
Երկրի զարգացման տեսակետից վերջին հաշվով կարևոր է ոչ թե այն, ինչ գրված է թղթին, այլ, թե ով է կյանքի կոչում այդ գրվածը: Կապիտալիզմի պայմաններում որևէ առանձին երկրի կյանքում հսկայական է ղեկավար անհատի դերը՝ պայմանավորված նրա խառնվածքով, մտածողությամբ, կրթությամբ և մի շարք այլ հատկանիշներով: Այդ տեսակետից շատ կարևոր է, որպեսզի 2018թ. ապրիլից հետո մենք վարչապետի պաշտոնում կրկին տեսնենք Կարեն Կարապետյանին: