ԱՄՆ-ն դեմ է եղել Իրանի մասնակցությանը Անբարի ազատագրման գործում՝ չիմանալով այդ վայրի պատմությունը


02:13 , 22 հունիս, 2017

Եփրատի ձախակողմյան ափին գտնվող իրաքյան Անբար քաղաքն իսլամիստ ահաբեկիչներից ազատագրելու մասին վերլուծություններից մեկում կարդում եմ, որ ամերիկյան կողմը խիստ նյարդայնացած է եղել իրանական մասնակցությամբ և նույնիսկ հայտարարել է, թե իր համար անընդունելի է, որ Անբարի ազատագրումը դառնա իրանական ռազմական գործողություն:

Պատկերացնում եմ՝ որքան կզարմանար նման հայտարարություն անող ամերիկյան դիվանագետը, եթե իմանար, որ հենց նույն այդ վայրում դեռևս 3-րդ դարում Սասանյան Շապուհ Ա արքան պարտության էր մատնել հռոմեական զորքին:

Ընդ որում՝ ճակատամարտում, ըստ իրանական աղբյուրի՝ սպանվել էր նաև Գորդիանոս Գ կայսրը, իսկ պարսից արքայից արքան բնակավայրն ի նշան իր հաղթանակի վերնավանել էր Պերոզ Շապուհ «Հաղթական Շապուհ»՝ հռոմեացիներից որպես հաշտության տուրք ստանալով նաև մոտ երեք տոննա ոսկի: