21:30 , 21 հունիս, 2017Պարբերական մարզումնեը օգնում են մեզ լավ մարզավիճակում մնալ և հետաձգել ծերացման հետ կապված փոփոխությունների առաջացումը։ Եվ դա վերաբերում է ոչ միայն մկաններին այլ նաև ուղեղին։
BlogNews –ը Ձեզ է ներկայացնում 4 պարզ վարժություն, որոնք կօգնեն պահպանել հիշողությունն ու տրամաբանությունը մինչև խոր ծորություն։
Բազմագույն տեքստ

Ձեր առջև դուք տեսնում եք բառերի մի խումբ, որոնք գրված են տարբեր գույներով։ Սկսեք առաջին բառից և հերթականությամբ բարձրաձայն ասեք, թե ինչ գույնով է գրված տվյալ բառը։ Հասեք վերջին և կրկնեք հակառակ հերթականությամբ։ Սկզվում դա բարդ կլինի, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կստացվի։
Շուլտեի աղյուսակը

Կենտրոնացեք աղյուսակի կենտրոնում գրված 19 թվի վրա։ Դրանից հետո գտեք 1 –ն ու հաջորդաբար բոլոր թվեր՝ աճման կարգով։ Այս վարժության համար կարելի է ինքնուրույն նկարել աղյուսակը՝ պատահակ հերթականությամբ գրելով թվերը։
Նշաններ մատներով

Աջ ձեռքի մատներով պատկերեք խաղաության նշանը, իսկ ձախինով՝ OK նշանը։ Հետո նույն նշանները պատկերեք հակառակ ձեռքերով։ Դա կրկնեք մի քանի անգամ։ Իսկ հետո այդ վարժությունը կատարեք երկու ձեռքով՝ նշանները փոփոխելով միաժամանակ։
Սինքրոն գրառում

Թղթի երկու կտոր և 2 մատիտ վերցրեք։ Միաժամանակ երկու ձեռքով սկսեք տարբեր երկրաչափական պատկերներ նկարել։
Եվս մի քանի խորհուրդ
Նեյրոկենսաբան Լուրենս Կատցը մանրամասն ուսումնասիրել է ուղեղի համար նախատեսված բոլոր վարժությունները և իր գրքում ներկայացրել դրանցի յուրաքանչուրի ազդեցությունը ուղեղի ֆունկցիոնալության պահպանման վրա։
Ահա մի քանի խորհուրդ այդ գրքից.