Գերմանիայում 35 տոննա սպիներ խաղալիք է ոչնչացվել


14:00 , 21 հունիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանում 35 տոննա նոր սերնդի չինական սպիներ խաղալիք է բռնագրավվել. բեռները ԳԴՀ տեղափոխվել են անօրինական ճանապարհով. հաղորդում է Vesti.ru-ն:

Բացի փաստաթղթերի բացակայությունից, սպիներները վտանգավոր են ճանաչվել:

GQ-ի հաղորդմամբ՝ խաղալիքների հետևանքով ԱՄՆ-ում կարող էր երկու երեխա մահանալ, ովքեր կուլ էին տվել դրա մաս կազմող օղակներից մեկը և հազիվ փրկվել խեղդվելուց:

Սպիները հայտնի է ոչ միայն երեխաների շրջանում, այլ նաև մեծահասակների: