Վլադիմիր և Սաթի Սպիվակովաների դուստրը ամուսնացել է


05:28 , 21 հունիս, 2017

Հայտնի ջութակահար Վլադիդիիր Սպիվակովի և դերասանուհի Սաթի Սպիվակովայի (Սաթի Սահակյանց) միջնեկ դուստրը՝ Տատյանան, ամուսնացել է՝ գրում է Rusarminfo-ն:

Տատյանայի փեսացուն Թոմաս Մատալուն է: Նորապսակները որոշել են շատ համեստ անցկացնել հարսանեկան արարողությունը: Սկզբում կայացել է նրանց պսակադրությունը Աստվածամոր սրբապատկերի եկեղեցում, այնուհետև նրանք զբոսնելու են գնացել Վորոբյովյան լեռներում, իսկ երեկոյան տոնել են իրենց հարսանիքը մոսկովյան ռեստորաններից մեկում: