Արտասովոր ոստիկանական Hummer, որը հետաքրքիր պատմություն ունի (Photo)


04:55 , 21 հունիս, 2017

Ոստիկանական ծառայության մեջ երբեմն կարելի է հանդիպել բավական արտասովոր ավտոմեքենաների: Օրինակ՝ այս Hummer-ը: Պարզվում է այն առգրավել են տեղի հանցաշխարհի ներկայացուցիչներից մեկից: Ոստիկաններն այդ փաստը չեն էլ թաքցնում և հատուկ գրություն են թողել մեքենայի վրա․ «Առգրավված է ձեր տեղի նարկոդիլերներից մեկից»:

Այս մեթոդը նաև կոտրում է անպատժելիության մթնոլորտը և հանցագործներին ցույց տալիս, որ նրանց ղեկավարների ունեցվածքը վաղ թե ուշ դառնալու է պետական: