«Իրավունք». Ինչո՞ւ է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հնչել տագնապի ազդանշան. բոլորը մտել են սեղանի տակ


11:20 , 20 հունիս, 2017

«Մեր տեղեկություններով՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, ՀՀ քաղաքացիների ընդունելության ժամանակ հանկարծակի հնչել է տագնապի ազդանշան: Այն հնչում է սովորաբար տեռորիստական ակտերի կամ որևէ այլ վտանգի դեպքում:

Քաղաքացին, որն այդ պահին գտնվել է դեսպանատան սենյակներից մեկում, ստիպված է եղել դեսպանատան աշխատակիցների հետ միասին ծնկի իջնել և թաքնվել սեղանի տակ, և այսպես մոտավորապես 20 րոպե: Իսկ թե ինչն է եղել տագնապի ազդանշանի պատճառը՝ հայտնի չէ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: