Այդպես ասելով՝ ՀՀ նախագահը դեմ է գնում ՀՀ Սահմանադրությանն ու Աշխատանքային օրենսգրքին


15:25 , 31 մարտ, 2013

Երբ ՀՀ նախագահը ասում է, որ մարդուն կարծիք հայտնելու համար 10 րոպեում կազատի աշխատանքից, ուրեմն պետք է ցավով նշենք, որ ՀՀ նախագահը դեմ է գնում ՀՀ Սահմանադրության 27 հոդվածին և Աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածին:

Հայաստանի քաղաքական երկնակամարում մի պահ շողշողաց նաև Սեյրան (եթե չեմ սխալվում ԱԺՄ-ից) Ավագյան անունը, որը աշխատավորների, միջին խավի խնդիրներով էր տառապում, Քոչարյանի օրոք ինչ-որ կուսակցություն ստեղծեց և այլն: Հետո անհայտացավ:
Հիմա ի՞նչ վիճակում են ՀՀ արհեստակցական միությունները: Կա՞ն, թե՞ ոչ:
Ովքե՞ր են պաշտպանում աշխատավորների շահերը բռի կապիտալիստ-օլիգարխներից և անկիրթ ՀՀԿ-ական ղեկավարներից: