Ի՞նչն է փոխվել մեր մանկության Հայաստանից


12:45 , 31 մարտ, 2013

Ի՞նչն է փոխվել մեր մանկության Հայաստանից:
10-15 տարի առաջ Հայաստանում վիճակը ավելի լավ էր համեմատած
1. Մարդիկ ավելի բարեհամբույր էին: Մունաթ տապոռ դեմքերը քիչ էին:
2. Անորակ սերիալներ չկային:
3. Մեր շատ սիրելի կուկուռուզնիկը կար, որը շատ արագ կերան:
4. Երթևեկությունը թեթև էր` այսքան գարշելի չէր: 
5. Որոշ պոզիտիվ ժամանցի վայրերը փոխարինվեցին ինչ-որ խանութներով կամ բուտիկներով:
6. Կանաչ տարածքները ավելի շատ էին: Ոչ մի Հյուսիսային պողոտա գոյություն չուներ, որը անապատից ոչնչով չի տարբերվում, ու որտեղ կարող ես ուղտի վրա նստած զբոսնել:
7. Գների անիմաստ բարձրացում է տեղի ունեցել, և բազմաթիվ մարդիկ չեն կարողանում իրենց կարիքները հոգալ:
8. Շատացել են այն մարդիկ, որոնք մեջքով առաջ են գնում ու բազմաթիվ նպատակասլաց մարդկանց տեղ չեն տալիս:
9. Մի բան մնացել է անփոփոխ: Մենք, որտեղ էլ որ լինենք, բամբասող ազգ ենք:

Չնայած որ ես փոքր էի, շատ լավ հիշողություններ ունեմ,ու կարոտել եմ այդ ժամանակվա Հայաստանը: Փորձենք լավատես լինել ու հույս ունենանք, որ 10 կամ 20 տարի հետո վիճակը ավելի վատ չի լինի: