Չե՞ք կարողանում քնել սարսափ ֆիլմ նայելուց հետո. ուրեմն այս խորհուրդները Ձեզ համար են


15:10 , 20 հունիս, 2017

Երբեմն մենք սարսափ ֆիլմեր կամ հեռուստատեսային շոուեր ենք նայում կամ էլ սարսափ պատմություններ, վեպեր կարդում, ինչից հետո չենք կարողանում քնել։ Իսկ երբեմն էլ հնարավոր է ավելի վախենալու բան պատահի, օրինակ՝ ինչ-որ պարանորմալ բաներ տեսնեք, զգաք, ինչը ևս գրեթե անհնարին է դարձնում քնելը։ Այնուամենայնիվ, կան այդ տեսակ անքնությունը հաղթահարելու միջոցները։

Փորձե՛ք ցրվել

Մինչև քնելը կենտրոնացե՛ք այլ բանի վրա։

Մինչև քնելը փորձեք կենտրոնանալ մեկ այլ բանի վրա, ինչը ոչ թե վախ, այլ ուրախություն կառաջացնի։ Ցրվելու բազմաթիվ տարբերակներ կան.

Հանգստացնող երաժշտություն լսե՛ք։

Image result for listening to music in bed

Դրեք Ձեր սիրելի հանգստացնող երաժշտությունը, որը կօգնի քնել։ Այն կօգնի թե՛ մինչև պառկելը, թե՛ քնելու ընթացքում։

Հաշվե՛ք գառնուկներին։

Related image

Մի փոքր ծիծաղելի է հնչում, բայց այս տեսակ մեթոդները կարող եք օգտագործել նույնիսկ այն դեպքում, երբ չեք վախենում որևէ բանից։ Պետք է պարզապես պատկերացնեք գառնուկների ու յուրաքանչյուրին մի թիվ տաք։ Այսպիսի վարժություններն օգնում են քնել։

Ուշադրություն դարձրե՛ք միջավայրին

Image result for sleeping man in bedroom

Սենյակի դուռը բաց պահե՛ք կամ ծածկե՛ք. որը ստիպում է ավելի լավ զգալ Ձեզ։

Սենյակի լույսը վառ թողե՛ք։

Ֆիլմերում, հեռուստատեսությամբ վախենալու բաները հիմնականում ասոցացվում են մթության հետ։ Եթե լույսը միացրած թողնեք, ավելի հեշտ կկարողանաք քնել։ Կարող եք դրա փոխարեն նաև միացնել հեռուստացույցը, որի թույլ լույսը և՛ չի խանգարի քնելուն, և՛ կօգնի այս պարագայում։

Զբաղեցրե՛ք Ձեր միտքը

Գիրք կարդացե՛ք։

Image result for reading in bed

Գրքերը այն աստիճանի մանրամասնություններ են բովանդակում, որ կօգնեն ընկղմվել դրանց մեջ ու կտրվել իրականությունից։

Սարսափ ֆիլմից հետո կատակերգություն նայե՛ք։

Image result for watching comedy

Հումորը հիանալի տարբերակ է միտքը զբաղեցնելու։ Այն նաև օգտակար է առողջությանը։

Համոզե՛ք ինքներդ Ձեզ, որ ձեր վախն անտեղի է

Հիշեք, որ այն, ինչ վախեցրել է Ձեզ, իրական չէ, այնպես որ չի կարող Ձեզ հետ պատահել։

Image result for thinking in bed

Իսկ եթե այդ ֆիլմը, գիրքը կամ որևէ բան, որ վախեցրել է Ձեզ, իրական պատմության հիման վրա է, ապա մտածեք հավանականության մասին, որ այն կպատահի նաև Ձեզ հետ։ Այդպիսի հավանականությունը շատ քիչ է։

Պատկերացրե՛ք, որ մի կերպար, որով Դուք հիանում եք, եկել է Ձեզ օգնության։

Related image

Դա կարող է լինել ինչպես իրական, այնպես էլ անիրական որևէ մեկը։ Օրինակ՝ պատկերացրեք մի բարի դրակոնի, ով կանգնած է սենյակի դռան առջև՝ պատրաստ պաշտպանելու Ձեզ։

 Այլ մարդիկ ևս կարող են օգնության հասնել։

Image result for late night phone call

Հարցրե՛ք որևէ մեկին՝ ինչպես է անցել նրա օրը։

Մեկ ուրիշի հետ խոսելը ցրվելու հիանալի միջոց է։ Գրե՛ք կամ զանգե՛ք որևէ ընկերոջ ու պատմեք՝ ինչու եք վախեցել։ Նա էլ կփրձի Ձեզ շեղել։