14:25 , 19 հունիս, 20172016 թ. ընդունած փախստականների թվով առաջատարը Եվրոպայում Թուրքիան է, ով անցած տարվա վերջին ընդունել է մոտ 2,9 մլն փախստականի, հիմնականում՝ Սիրիայից: Հաջորդը Գերմանիան է՝ (669 482 մարդ), Ֆրանսիան (304 546), Շվեդիան (230 164): Հինգերորդ տեղում Ռուսաստանն է՝ 228 990 մարդ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության՝ երկուշաբթի հրապարակած զեկույցը:
Թուրքիան նաև համաշխարհային առաջատար է փախստականների ընդունելու ցուցանիշով: Երկրորդ տեղում Պակիստանն է (1,4 մլն), երրորդում՝ Լիբանանը (ավելի քան 1 մլն): Հաջորդն Իրանն է (մոտ 1 մլն) և Ուգանդան (մոտ 1 մլն):