Լոնդոնում միկրոավտոբուսը մխրճվել է ամբոխի մեջ. կա 1 զոհ


10:32 , 19 հունիս, 2017

Լոնդոնի հյուսիսային հատվածում միկրոավտոբուսը մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով կա մեկ զոհ և 8 վիրավոր: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

Ավտոբուսը մխրճվել է մզկիթից երեկոյան արարողությունից դուրս եկած տեղի բնակիչների մեջ. 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Միկրոավտոբուսի 48-ամյա վարորդն արդեն ձերբակալվել է:

Երկրի վարչապետ Թերեզա Մեյն արդեն հանդես է եկել հայտարարությամբ ու կատարվածը ահաբեկչություն որակել: