Երբ կոկիկ հագնված ալեհեր մորուքավոր տղամարդը սիգարետի մնացուկ է հավաքում...


17:30 , 18 հունիս, 2017

Զեյթունի «Երևան Սիթի»-ի մուտքի մոտ կոկիկ հագնված ալեհեր մորուքավոր տղամարդը, երբ սիգարետի մնացուկ է հավաքում, ուրեմն իր վրա կառավարման պատասխանատվություն ստանձնած իշխանության թիմն առնվազն մի քանի անգամ առավել ջանք, եռանդ ու կամք պետք է գործադրի իրավիճակը փոխելու ուղղությամբ...

Հ.Գ. Ու երբ դու, առանց բառ արտասանելու, մի քանի թղթադրամ ես դնում նրա գրպանը, նա հայացքն է փախցնում, որ չնայի աչքերիդ մեջ...

Հեչ լավ չի...