Ընդդիմադիր հայեր, էս ինչ զոմբիացավ եք կպել՝ զոմբիանում եք, որ ի՞նչ…


22:06 , 30 մարտ, 2013

Ընդդիմադիր հայեր, էս ինչ զոմբիացավ եք կպել՝ զոմբիանում եք, որ ինչ… Երբ կեսօրին տեսա Ուստայի էջին՝ լայքեցի՝ ենթադրելով, թե սիրուն հումոր է, բայց կարծես թե սխալվել եմ: Հայեր, զոմբին բացասական կերպար է՝ նա կատարում է հենց «չար», եթե կարելի է այդպես արտահայտվել, բնույթի հրամաններ: «Բարի» հրամանների (էլ չասած, որ բարի հրամաններ չեն լինում՝ դրան փոխարինում է անձնազոհությունը) կատարման համար գիտակցություն է պետք, իսկ դա զոմբիի մոտ բացակայում է՝ այն անջատված է. ուշքի եկեք…