21:48 , 30 մարտ, 2013Հարցումներ անցկացնելու սիրահար բրիտանացիները որոշել են չսպասել մինչ ավարտվի հարյուրամյակը, և պարզել են 21-րդ դարի վատագույն սանրվածքները: Պատվավոր առաջին հորիզոնականին արժանացել է Ռիհաննան: Առաջին տասնյակում հայտնվել են Դևիդ Բեքհեմը, Քրիստինա Ագիլերան, Սկարլետ Յոհանսոնը և այլք:
Բրիտանացիների կարծիքով իրենց մազերն անխնա վնասում են Կրիշտիանու Ռոնալդուն, ով մշտապես այն հարդարում է հատուկ գելով և Նիկի Մինաժը, ով գրեթե ամեն օր փոխում է իր մազերի գույնը:









