5 պարզ միջոց համակարգիչը փոշուց և կեղտից մաքրելու համար


20:30 , 17 հունիս, 2017

Փոշին մեր համակարգիչների հիմնական թշնամիներից մեկն է։ Անկախ նրանից, թե ինչքան ենք փորձում այն մաքուր պահել, օդում եղած փոշին, միևնույն է, հայտնվում է դրանում՝ խափանելով համակարգչի բնականոն աշխատանքը։

BlogNews-ը հավաքել է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ հեշտությամբ ազատվել փոշուց և կեղտից։

Մաքրեք մոնիտորը


Փոշին մոնիտորից մաքրելու համար մարդիկ շատ հաճախ օգտագործում են սովորական չոր անձեռոցիկներ, սակայն դրանք չեն կարողանում հավաքել փոշին և փոքրիկ խազեր են թողնում մոնիտորի մակերևույթին։ Այդ անձեռոցիկների փոխարեն պետք է օգտագործել միկրոհյուսվածքից պատրաստված կտոր։

Մաքրող հեղուկ


Շատ մարդիկ որպես մաքրող հեղուկ են օգտագործում ալկոհոլը, սակայն իրականում այն միայն վնասում է համակարգչին։ Լավագույն մաքրող հեղուկը ստանալու համար հավասար չափաբաժիններով իրար խառնեք ջուրն ու սպիտակ քացախը և թեթև խոնավեցնելով կտորը՝ մաքրեք համակարգիչը։

Ազատվեք խազերից


Խազերից ազատվելու համար կարելի է օգտագործել ատամի մածուկ։ Պարզապես քսեք այն խազի վրա, թողեք չորանա և մաքրեք փոքր-ինչ խոնավ կտորով։

Հեռացրեք փոշին ստեղնաշարից


Ստեղնաշարում կուտակված կեղտն ու փոշին կարելի է հեշտությամբ մաքրել սովորական վարսահարդարիչի օգնությամբ։ Պարզապես անջատեք համակարգիչը և վարսահարդարիչը թեքության տակ պահեք ստեղնաշարի վրա. օգտագործեք բացառապես սառը օդը։

Հեռացրեք փոշին դժվարամատչելի վայրերից


Դա անելու համար կարելի է օգտագործել գնդաձև ներարկիչ-օդամղիչ։ Այսպիսի ներարկիչը կարող է օգնել ազատվել նույնիսկ ամենափոքր անցքերում կուտակված փոշուց։ Ընտրելիս վերցրեք առնվազն 0.4լ ծավալով ներարկիչ, քանի որ ավելի փոքրը չի կարող օդի բավականաչափ մեծ հոսք ստեղծել։