Մի լուսանկարի պատմություն


19:53 , 30 մարտ, 2013

Պատմում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի սպա Դավիթ Ալեքսանյանը.
«Երբ Գերմանիայում պատրաստվելուց հետո մեկնել էինք Աֆղանստան, աֆղանցի սպաներին սովորեցնում էինք, թե ինչպես օգտագործել իրենց տեխնիկան եւ պայքարել ահաբեկիչների դեմ: Երբ մի օր նրանց հետ գնացինք առաջադրանքներ կատարելու Արչի նահանգի Նավաբադ քաղաքում, մեր շուրջը հավաքվեցին երեխաներ, որոնք հեռու էին քաղաքակրթությունից եւ անտեղյակ, թե ինչ է կատարվում աշխարհում: Անգամ չգիտեին, թե ինչ է թուղթը, էլ ուր մնաց` իմանային, որ դրանից կարելի է ինքնաթիռ պատրաստել»: Նշենք, որ այս լուսանկարը հաղթել է Մեր բանակը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ֆոտոմրցույթի` «Խաղաղության զինվորը» անվանակարգում:
Շարունակությունը` այստեղ