Սելին Դիոնի հաղթանակը «Եվրատեսիլում» (Video)


20:07 , 30 մարտ, 2013

Այսօր իր ծննդյան 45 ամյակն է նշում հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը` աշխարհի ամենաճանաչելի ձայներից մեկը: Նա ծնվել է բազմանդամ ընտանիքում, և ունի 14 քույր ու եղբայր: Սելինը երգել երազել է մանուկ հասակից, այդ պատճառով տասներկու տարեկան հասակում նա  իր մոր և եղբոր` Ժակի հետ գրում է իր առաջին երգը`«Ce NÉtait Quun Rêve»:  Եղբայրներից  Միշելն այն ուղարկում է երաժշտական մենեջեր Ռենե Անգելիլին, ում անունը նա գտնում է Ժինետ Ռենոյի ձայնասկավառակի հետևում։

Հզոր ձայն ունեցող Սելին Դիոնը հաճախ է ասել, որ իր հաջողությունների համար պարտական է մենեջեր, հետագայում արդեն ամուսին Ռենե Անգելիլին, ով երգչուհու առաջին սինգլը թողարկելուց առանց վարանելու գրավ է դնում իր տունը:

Որպես երգչուհի իր առաջին ճանաչումը Սելինը ստանում է 1988 թ-ին, «Եվրատեսիլ» մրցույթում հաղթելուց հետո: Սա մրցույթի այն եզակի հաղթանակներից է, որը սկսնակ երգչուհու համար ճանապարհ է հարթել համաշխարհային փառքի ճանապարհին:  

Իր կարիերայի գագաթնակետը մասնագետները համարում են 1996 թ-ին թողարկած  ալբոմը, որն իր վաճառքի քանակով սահմանում է համաշխարհային ռեկորդ:

1999 թ.-ին նա հայտարարում է, որ հեռանում է բեմից, քանի որ ամուսնու մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, սակայն 3 տարի անց կրկին  վերադառնում է: Այսօր Դիոնը ոչ միայն հասցնում է ձայնագրել նոր երգեր, այլ նաև դաստիրարակում է իր երեք տղաներին: