Գերժամանակակից, ուլտրախնայող, անվտանգ ու շքեղ. երկրորդ սերնդի Audi Q5-ն արդեն Հայաստանում է


15:00 , 17 հունիս, 2017

Հայաստանում «Audi»-ի բացառիկ ներմուծող «ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ» ընկերությունը օրերս մակնիշի սիրահարներին է ներկայացրել երկրորդ սերնդի Audi Q5-ը: Նոր մեքենան քննարկելու, ինչպես նաև սիրված բրենդի նոր ձեռքբերումների մասին խոսելու համար հավաքվել էին երևանցիներ, ովքեր տարիներ շարունակ հանդիսանում են գերմանական այս շքեղ մեքենայի սիրահարներ: Շնորհանդեսի գեղեցիկ միջոցառմանը ներկա է եղել նաև BlogNews.am-ը:

«Գերժամանակակից, ուլտրախնայող, անվտանգ ու շքեղ». հենց այսպես է նոր մեքենան բնութագրում Audi-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արտեմ Սիմոնյանը և հավելում. «Q5-ի առաջին սերունդը 2008թ. ներկայացվեց շուկայում՝ համարվելով անմիջական մրցակից մեր գործընկերների` BMW X3 և Mercedes GLK մոդելներին: Քրոսովերների միջին սերնդի միջին դասի շարքում առաջին սերնդի Q5-ը, կարելի է ասել, սահմանեց բացարձակ ռեկորդային ցուցանիշ`արտադրության ընթացքում վաճառվելով 1մլն 600 հազարից ավել անգամ: Նոր սերնդի մեքենան ստեղծվել է բոլորովին նոր պլատֆորմի վրա։ Ի դեպ՝ այն բաժանվում է Audi-ի, ինչպես նաև կոնցեռնի ընտանիքին պատկանող Bently-ի որոշ մոդելների միջև, այնպես որ, երկրորդ սերնդի Q5-ի ապագա տերերը կարող են հպարտանալ իրենց մեքենայի ու շքեղ Bently-ի միջև ազգակցական կապով»:

Արտեմ Սիմոնյանը նշում է, որ Երևանում Q5-ի առաջին սերնդի մեքենան շատ տարածված է. «Հայերը սիրեցին այս մեքենան, և ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում Q5-ի առաջին սերունդը բացարձակ ռեկորդակիր է եղել վաճառքների քանակով»: Ինչ վերաբերում է նոր մեքենայի հետ կապված ընկերության առաջարկներին, ապա Սիմոնյանն ընդգծում է, որ կոնկրետ Audi մակնիշի պարագայում որևէ երկրից որևէ մեքենա Հայաստան ներկրելն իսկապես անիմաստ է, քանի որ իրենք արդեն խոստացել են. «Որևէ երկրի որևէ պաշտոնական դիլերի կողմից ներկայացված որևէ առաջարկ մենք կկոտրենք ավելի լավ առաջարկով՝ ավելի մատչելի, ավելի գրավիչ, ավելի հետաքրքիր՝ ցանկացած մոդելի համար»:

Ինչ վերաբերում է նոր մեքենայի առանձնահատկություններին, ապա «ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ» ընկերության տնօրեն Արտակ Գալստյանը առաջնահերթ նշում է՝  վառելիք խնայող, ավելի հզոր շարժիչ, գերհագեցած հարդարանք, հարմարավետություն, անվտանգության անգերազանցելի մակարդակ և բարելավված կառավարում. «Audi Q5-ը դարձել է ավելի հզոր, սպորտային և արդյունավետ: Q5-ը առաջարկում է առաջադեմ տեխնոլոգիաներ` բարձր արդյունավետությամբ շարժիչ, ուլտրատեխնոլոգիաներ, կվադրո լիաքարշակ համակարգ»։ Դե իսկ երկրոդ սերնդի Q5-ի ներքին հարդարանքն ու տեխնիկական պարամետրերը «ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ»-ի տնօրենն ավելի շատ նմանեցնում է Audi Q7-ին, Q3-ին. «Audi-ին բնորոշ բոլոր առանձնահատկություններն այս մեքենան ունի: Audi Q5-ի առաջին սերունդը մեր երկրում սիրվեց և ընդունվեց, որովհետև այն կայանելու համար չափսերով շատ հարմար է Երևանին, ձմեռվա պայմաններում երբեք չդավաճանող կվադրո համակարգ ունի, որակը և տեխնիկական պարամետրերը Հայաստանի համար իդեալական են: Համոզված եմ՝ երկրորդ սերնդի Audi Q5-ը Հայաստանում ևս արժանիորեն է գնահատվելու»,- հավելում է Գալստյանը։

Այն, որ Audi բրենդը Հայաստանում իսկապես ունի սիրահարների մեծ բանակ, երևում է նաև երեկույթին հավաքվածների թվից: Նրանցից մեկն էլ Արսեն Ավոյանն է, ով նշում է, որ միշտ հետաքրքրված է Audi-ի ցանկացած նորարարությամբ. «Միշտ վարել եմ Audi, անգամ եղել է մի ժամանակահատված, երբ միաժամանակ երկու մոդել եմ ունեցել: Սիրում եմ այս բրենդը ու միշտ հետաքրքրվում են նոր մոդելներով՝ հետագայում ունենալու նպատակով: Audi-ն չորս քաշող կվադրո համակարգ ունի, այսինքն՝ տարբեր եղանակային պայմաններում՝ լինի անձրև, ձյուն, անդավաճան է աշխատում, ինչն էլ մեծ առավելություն է մնացած բրենդների նկատմամբ: Որպես հաճախորդ՝ շատ ուրախ եմ, որ ընկերությունը կարողանում է մշտապես բավարարել մեր հետաքրքրությունը և երբեք անմասն չի թողնում մեզ նմանատիպ միջոցառումներից»:

Երկրորդ սերնդի Audi Q5-ի ներկայացուցիչները հավաստիացնում են՝ սա մեքենա է իսկական էսթետների համար: Նոր Audi Q5-ը համալրվել է թանկարժեք սարքավորումներով և օժանդակ համակարգերով, որոնք նախկինում առկա չեն եղել մեքենայի վրա և տեղադրվել են ավելի բարձր դասի եղբայրակից մոդելների վրա։ Audi Q5 երկրորդ սերնդի մոդելը սարքավորված է օդամղիչ կարգավորվող կախոցներով։ Մեքենայի սալոնում Audi-ին բնորոշ ընտիր նյութերով ձևավորում է, որի հիմքում վիրտուալ կոկպիտ անվանումով 12.3 դյույմ անկյունագծով սարքերի ֆիրմային վահանակն է ղեկանիվի հետևում՝ ամենատարբեր ենթամենյուների համադրումով։

Մեկ այլ՝ 8.3 դյույմանոց էկրան էլ տեղադրված է տորպեդոյի կենտրոնական մասում՝ օժանդակ սարքավորումների և համակարգերի ղեկավարման համար: Սալոնի լուսավորման համար նախատեսված են ամենատարբեր գունային ձևավորումներ: Մեքենայի խելացի նավիգացիոն համակարգը հիշում է վարորդի սովորությունները և ճանապարհը գծելիս հաշվի առնում դրանք, առաջարկում այլընտրանքային ուղիներ՝ խցանումները հաշվի առնելով։ Audi Q5-ը առատորեն սարքավորված է օժանդակ համակարգերով՝ ադապտիվ կրուիզ-կոնտրոլ, ցածր արագությունների ինքնակառավարման, հետիոտնի ճանաչման և ավտոմատ արգելակման, կայանման համակարգերով:

Audi Q5-ը կարողանում է Android Auto և Apple Car Play համակարգերով հաղորդակցվել ոչ միայն սմարթֆոնների, այլև SmartWatch ժամացույցների հետ, իսկ խորացած մելոմանների համար նախատեսված է Bang & Olufsen բարձրակարգ աուդիոհամակարգ՝ 3D հնչողությամբ։ Audi Q5-ն առայժմ առաջարկվում է 2 տիպի շարժիչներով՝ բենզինային և դիզելային: Բենզինային 2լ աշխատանքային ծավալով 4 մխոցային տուրբոշարժիչն ունի հզորության 2 աստիճան 190 և 252 ձիաուժ, որոնք առանձնանում են վառելիքի տնտեսմամբ:

Ահա այսքանը՝ երկրորդ սերնդի Audi Q5-ի մասին նախնական կարծիք ստեղծելու համար: Իսկ եթե այս գերմանացի շքեղությունն իսկապես հետաքրքրեց Ձեզ, ապա ավելի ճիշտ կլինի այցելել «ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ»-ի ցուցասրահ և անձամբ ծանոթանալ նրան: Երաշխավորում ենք՝ դա կլինի Ձեր կյանքի ամենամեծ սերն առաջին հայացքից:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի