Ահա, թե ինչու եք դուք պարզապես պարտավոր քնելուց առաջ գուլպաներ հագնել


04:49 , 17 հունիս, 2017

Քնած ժամանակ գուլպաներ կրելը կարող է ոչ էսթետիկ լինել, բայց դրանք օգնում են կայունացնել մարմնի ջերմաստիճանը:

Այդպիսով խուսափում ենք ցրտի զգացողությունից և ավելի լավ ենք քնում:

Անշուշտ, գուլպաները պետք է մաքուր և փափուկ լինեն, ոչ թե ամբողջ օրը կրածները:

Ոմանք գուլպաներ կոսմետիկ պրոցեդուրաների համար են օգտագործում՝ դրանք խոնավեցնելով հատուկ միջոցներով և կրելով գիշերը:

Շվեյցարական Բազելում քնի լաբորատորիայում ուսումնասիրություններն ուղիղ կապ ցույց տվեցին ձեռքերի և ոտքերի ջերմաստիճանի և քնելու արագության միջև:

Փորձի մասնակիցներն արագ քնեցին, հենց վերջույթները տաքացան:

Եթե գուլպաներ հագնելուն կտրականապես դեմ եք, կարող եք փորձել Քնի ազգային հիմնադրամի մասնագետների առաջարկած այս միջոցներից որոշները:

Նաև կարելի է ոտքերի համար տաք վաննա անել կամ պարզապես էլեկտրական ծածկոց գնել, որը կտաքացնի ամբողջ մարմինը: