Միջազգային գնահատական հայկական ՏՏ-ին


18:31 , 16 հունիս, 2017

Վերջին տարիների ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Դա չէր կարող վրիպել միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց կողմից ներկայացվող զեկույցները կարող են դրական ազդեցություն ունենալ ներդրումների ծավալի ավելացման վրա:

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ը:

Ներկայացված զեկույցում Հայաստանը գտնվում է 59-րդ տեղում: Համեմատության համար պետք է նշել, որ Վրաստանը 68-րդն է, Իրանը՝ 75-րդը, իսկ Ադրբեջանը՝ 82-րդը: