Աշխարհի ամենաթանկարժեք ու էլիտար խմիչքները


18:21 , 30 մարտ, 2013

Այս անգամ ձեզ կներկայացնեմ աշխարհի ամենաթանկարժեք ու ամենաէլիտար խմիչքների համար հատուկ ու խիստ սահմանափակ քանակությամբ պատրաստվող էլիտար խմիչքները, որոնցից յուրաքանչյուրի գինը սկսվում է մի քանի հազար դոլարից։ Որոշ շշեր ավելի թանկ են, քան դրանց բաղադրությունը, ուստի եկեք ուսումնասիրենք դրանք։

The Highland Park 50-ամյա վիսկի

Այս թանկարժեք խմիչքի շիշը պատրաստվում է մաքուր արծաթից՝ աշխարհահռչակ «Maeve Gillies of MaeVona» դիզայներական ընկերության կողմից։ Ընդհանուր պատրաստվել է 275 շիշ, որոնք վաճառքի կհանվեն մինչև հոկտեմբերի վերջ, իսկ յուրաքանչյուրի արժեքը կլինի 16500 դոլար։

Hennessy «Paradis Horus»

«Դրախտային ժամեր» կոչվող այս էլիտար կոնյակի շշերի պատրաստման համար անհրաժեշտ է 18 կարատ ոսկի, իսկ շշերի դիզայնի հեղինակը իտալացի տաղանդավոր դիզայներ Ֆերրուչիո Լավիանին է։ Նա շշերին այրվող կրակի տեսք է տվել՝ ոգեշնչված եգիպտական Հորուս արևի աստծո կերպարից։ Միայն կոնյակը, որը լցվում է այս շշերի մեջ, 25-130 տարվա հնության կուպաժ է ներկայացնում իրենից և արժե 1400 եվրո։

Dom Perignon Vintage 1995 White Gold Jeroboam

Dom Pérignon Vintage 1995 White Gold Jeroboam-ը սկսել է թողարկվել 2008 թվականից և հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք շամպայնը՝ մեկ շիշն արժե 17000 դոլար։ Սա երեք լիտրանի շշի մեջ լցվող շամպայն է, իսկ շիշը մատուցվում է սպիտակ ոսկուց պատրաստված և փորագրված թիթեղյա շապիկով։ Այս թանկարժեք հաճույքից արտադրվել է ընդամենը 100 հատ։

Rémy Martin Black Pearl Grande Champagne

«Black Pearl Louis XIII» էլիտար կոնյակից արտադրվել է ընդամենը 786 շիշ, որոնցից յուրաքանչյուրի գինը սկսվում է $15,000 դոլարից. «Baccarat» ֆրանսիական ընկերությունը 20 դիզայներ հատկացրեց, որպեսզի սև ճենապակուց շշեր և դրանց տարրաներ պատրաստվեն։

The Dalmore’s 1951 Sirius Vintage վիսկի

2009-ին «The Dalmore» ընկերությունը հայտարարեց աշխարհի վիսկիի ամենաէլիտար տարատեսակներից մեկի՝ Սիրիուսի հատուկ խմբաքանակի արտադրության մասին, որի ամեն մի շշի գինը 10000 ֆունտ սթերլինգ է կազմում։ «The Dalmore’s 1951 Sirius Vintage» ալկոհոլի պարունակությունը 45% է, և այն հասանելի է միայն VIP գնորդների համար՝ աշխարհի մի շարք World Duty Free խանութներում։

DIVA Premium Vodka

«DIVA Premium Vodka»-ն եռակի թորում անցած էլիտար օղի է, որն արտադրվում է «Blackwood Distillers» շոտլանդական ընկերության կողմից։ Այս օղու բացառիկության պատճառը դրա թորման ձևի մեջ է. այն թորում են ոչ միայն հատուկ ածխագնդիկների միջոցով, այլև ադամանդի փոշու, իսկ ամեն շշի մեջ կա թանկարժեք քար։ Կախված նրանից, թե ինչ թանկարժեք քար է տվյալ շշում և ինչ չափսի, այս խմիչքի մեկ շշի գինը տատանվում է 3700-1 միլիոն դոլարի սահմաններում։

57-ամյա Macallan Lalique՝ Decanter (Lalique III)-ում

Ֆրանսիական «Lalique» ճենապակյա իրերի ընկերությունը հատուկ «The Macallan»-ի 57-ամյա վիսկիի համար շշեր է պատրաստել՝ 400 հատ, որոնցից յուրաքանչյուրի գինը կազմում է 15000 դոլար։

Bollinger 007: James Bond edition

Ձեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի 4-րդ ցիկլի կապակցությամբ «Bollinger» շամպայնների ընկերությունը թողարկեց էլիտար շամպայնների սահմանափակ խմբաքանակ։ Այս էլիտար խմիչքից թողարվել է ընդամենը 207 շիշ, որոնց դիզայնը մշակվել է ֆրանսիացի Էրիկ Բերտյեի կողմից։ Ամեն շիշն ունենալու է իր սերիական համարը, իսկ «The Bollinger» 007 համարի շիշն արժենալու է 6000 դոլար։

L’Or de Jean Martell կոնյակ

«Martell Cognac» կոնյակների ընկերությունը թողարկել է բացառիկ համային որակներով «L’Or de Jean Martell» կոնյակը, որն իրենից ներկայացնում է կրկնակի թորում անցած 4 լավագույն բերքերի կուպաժավորումից ստացված հրաշալի կոնյակ։ Այս խմիչքի մի շիշն արժե 2800 եվրո։

Henri IV Dudognon Heritage Cognac Grande Champagne

«Henry IV»-ը վաճառվում է 24 կարատ ոսկուց և պլատինից շշերով, որոնց վրա հեղինակավոր ոսկերիչ Խոսե Դավալոսի կողմից հղկված և տաշված 6500 ադամանդներ են։ 100-ամյա կոնյակն ունի 41 աստիճան թնդություն, իսկ այս խմիչքի մեկ շիշը կշռում է 8 կիլոգրամ։ Այս խմիչքի մեկ շշի գինը սկսվում է 1 միլիոն ֆունտ սթերլինգից։