ԱՄՆ կողմից Կատարի հետ ռազմական գործարքը ոչ այլ ինչ է, քան քաղաքական մեսիջ Սաուդյան Արաբիային


15:19 , 16 հունիս, 2017
ԱՄՆ-ի կողմից Կատարի հետ ռազմական գործարքը ոչ այլ ինչ է, քան քաղաքական մեսիջ Սաուդյան Արաբիային և նրան հետևող գործընկերներին, ըստ որի՝ կատարական ճգնաժամի խորացումն անընդունելի է: Բացի այդ՝ Կատարում ամերիկյան ռազմական բազայի առկայության գործոնն այն փոքրաթիվ երաշխիքներից է, որի շնորհիվ ճգնաժամն անկախատեսելի զարգացման փուլ չի թևակոխում:
Կատարի վրա սաուդիստների և նրանց դաշնակիցների կողմից ցուցաբերվող ճնշման առանցքային պատճառը Կատար-Իրան կապերն են, մյուս խնդիրներն առավել ածանցված են, ուստի ճգնաժամի հաղթահարման համար ևս հնարավոր կոնսենսուսն, ամենայն հավանականությամբ, կգտնվի հենց «հակաիրանականության» դաշտում:
Մեկ բան ակնհայտ է. Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի խորացումը կամ Կատարին «Չարիքի առանցք»-ի մաս հռչակելը ձեռնտու չէ ԱՄՆ-ի համար (անկախ Թրամփի հայտարարությունից): Ինչ վերաբերվում է ճնշումներին, ապա դրանք կպահպանվեն, քանի դեռ պաշտոնական Դոհան չի վերանայել իր քաղաքականությունը: