19:15 , 16 հունիս, 2017Կրծկալը յուրաքանչյուր աղջկա կյանքի անբաժան մասն է: Ուստի որոշ հնարքների տիրապետելը շատ կարևոր է:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ:

Հաճախ առանց ուսակապի կրծկալները ցած են սահում: Այդ խնդրից խուսափելու համար ամրացրեք ուսակապը կրծկալի հետևի կողմից, կրծքի տակով անցկացրեք այն և ամրացրեք կրծկալի հետևից՝ մյուս կողմից: Այս կերպ այն ամուր կմնա իր տեղում և չի սահի:

Սա հիանալի հնարք է ֆոտոսեսիաների կամ էլ երեկույթների հաճախելու համար: Ամրացրեք կպչուն բաժակիկները ոչ թե հորիզոնական դիրքով, այլ կողքից և տակից, այսպիսով կառաջանա push up էֆեկտ:

Օգտագործեք հատուկ սիլիկոնի բարձիկներ, որոնք ամրանում են ուսակապին և թույլ չեն տալիս, որ այն քերի մաշկը: Իսկ առհասարակ, եթե ուսակապերը սկսում են հարել, սա նշանակում է, որ կրծկալի շրջագծի հատվածը թուլացել է, և ողջ ծանրությունն ընկնում է ուսակապերին:

Առանց ուսակապերի զգեստի համար կրծկալ ընտրելը հեշտ գործ չէ, հատկապես, եթե զգեստի մեջքն էլ է բաց: Նման դեպքերում հիանալի տարբերակ է կտրել կրծկալի դիմացի հատվածը և ամրացնել զգեստին:

Հիշեք՝ ուսակապերի օպտիմալ ձգման պարագայում ուսակապի տակ կարող է տեղավորվել 2 մատ:

Եթե ուսակապերն այլևս առաջվա պես չեն պահում կուրծքը կամ էլ դուք պարզապես ցանկանում եք այն բարձրացնել, ապա հետևից խաչաձև ամրացրեք ուսակապերը:

Սա բավականին տարածված խնդիր է: Խուսափելու համար ամրացրեք վերնաշապիկի համապատասխան հատվածները իրար հագուստի համար նախատեսված երկկողմանի սկոտչի օգնությամբ:

Լավագույն տարբերակն է դրանք պարզապես կախել սովորական կախիչից. այսպես դրանք չեն կորցնի իրենց տեսքը: